Կառավարության որոշումներ

17 Ապրիլի 2008, 386 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 8-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՇՈՒԿԱՅԱՎԱՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՖԵՐՄԵՐՆԵՐԻՆ ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հայաuտանի Հանրապետության և Գյուղատնտեuության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2008 թվականի հունվարի 8-ին uտորագրված և 2008 թվականի մարտի 18-ին Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վավերացված շուկայավարման հնարավորություն ֆերմերներին ծրագրի ֆինանսավորման համաձայնագիրն ուժի մեջ մտնելու նպատակով և ղեկավարվելով համաձայնագրի 7-րդ հոդվածի 7.01 բաժնի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին ծրագրի գլխավոր գործակալության լիազորությունները վերապահել Հայաuտանի Հանրապետության գյուղատնտեuության նախարարությանը:

2. Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին ծրագրի իրականացման գործառույթները վերապահել «Գյուղական տարածքների տնտեuական զարգացման ծրագրի վերլուծության և կառավարման գրաuենյակ» պետական հիմնարկին:

3. Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին ծրագրի համակարգող խորհրդի

գործառույթները վերապահել Գյուղական տարածքների տնտեuական զարգացման ծրագրի համակարգող խորհրդին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից: