4 Ապրիլի 2008, 357 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1540-Ն որոշման 27-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 04 բաժնի 01 խմբի 01 դասի «03. Պետական աջակցություն ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից ստանդարտացման աշխատանքների կատարմանը» ծրագրով նախատեսված աշխատանքների գծով 2008 թվականի աշխատանքների ցանկը` համաձայն հավելվածի: