10 Ապրիլի 2008, 354 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1148 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության բնագավառի գործունեության լիցենզավորման կարգը և դրա իրականացման համար Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից տրվող լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 1148 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման «ա» կետով հաստատված` քաղաքաշինության բնագավառի գործունեության լիցենզավորման կարգի 14-րդ կետում «3 տարի ժամկետով» բառերը փոխարինել «անժամկետ» բառով.
2) որոշման «բ» կետով հաստատված` քաղաքաշինության բնագավառի գործունեության իրականացման համար Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից տրվող լիցենզիայի ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: