10 Ապրիլի 2008, 337 - Ն
ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի N 857-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Աղավնաձորի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում` համաձայն հավելվածի, քաղաքացիների սեփականությունը հանդիսացող` գյուղատնտեսական նշանակության 1.03 հեկտար հողերը, այդ թվում` 0.03 հեկտար վարելահող,
մեկ հեկտար արոտավայր, փոխադրել`
1) 0.03 հեկտար վարելահողը` բնակավայրերի հողերի կատեգորիա` հասարակական կառուցապատման համար.
2) մեկ հեկտար արոտավայրը` արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա` գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ կառուցելու համար:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Աղավնաձորի գյուղական համայնքի ղեկավարին ապահովել հողամասի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերության գանձումը, եթե հողամասի նպատակային նշանակության փոփոխումից հետո դրա կադաստրային արժեքն ավելի բարձր է, քան` մինչև փոփոխումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։