4 Ապրիլի 2008, 329 - Ն
ԱՅՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԵԼ ՄԻԱՅՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐ ԵՎ ՄԻԱՅՆ ՀՐԱՎԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ
Համաձայն «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել այն պետությունների ցանկը` համաձայն հավելվածի, որոնց քաղաքացիները Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու համար կարող են դիմել միայն օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններ և հյուպատեսական հիմնարկներ և միայն հրավերի հիման վրա:
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին`
1) եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել սույն որոշմամբ սահմանված պետությունների` ծագումով հայ և որոշակի կատեգորիայի այլ քաղաքացիների` Հայաստանի Հանրապետություն հատուկ պայմաններով մուտքի վիզա ստանալու կարգը.
2) թույլատրել Չինաստանում, Եգիպտոսում, Հնդկաստանում և Սիրիայում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների և հյուպատոսական հիմնարկների ղեկավարներին նշված պետությունների քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա տրամադրել նաև առանց հրավերի` դրա մասին տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը.
3) սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված տեղեկատվությունն ստանալուց հետո այն տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: