Կառավարության որոշումներ

7 Հոկտեմբերի 2004, 1503 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 11-Ի N 1460-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N1460-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի կառուցվածքի`

ա) 1-ին կետում «Ճյուղային տնտեսական ծրագրերի վարչություն» ու «Մասնավորեցման քաղաքականության և շահութաբաժինների վարչություն» բառերը համապատասխանաբար փոխարինել «Հանրային ծառայությունների ոլորտների ծրագրերի վարչություն» ու «Պետական կազմակերպությունների կառավարման մեթոդաբանության և մոնիտորինգի վարչություն» բառերով,

բ) 3-րդ կետը լրացնել «Պետական գույքի մասնավորեցման և օտարման գործարքների ֆինանսական փորձաքննության բաժին» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: