4 Ապրիլի 2008, 319 - Ն
ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 915-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության` Երևան քաղաքի Թբիլիսյան 3/11 հասցեում գտնվող` 666.8 քառ. մետր մակերեսով անշարժ գույքը (այսուհետ` գույք), ինչպես նաև գույքի զբաղեցրած և օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ
3400 քառ. մետր հողատարածքն ուղղակի վաճառքի ձևով օտարել վարձակալ Լաուրա Պետրոսյանին (այսուհետ` գնորդ) (անձնագիր` AC 0206920, տրված` 04.04.1998 թ., 011-ի կողմից)։
1) Սահմանել`
ա. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2008 թվականի փետրվարի 13-ին գնահատված գույքի արժեքը` 43243 հազ. դրամ,
բ. ուղղակի վաճառքի ձևով օտարման ենթակա գույքի վաճառքի գինը` 43243 հազ. դրամ,
գ. որ գնորդը պարտավոր է իրեն օտարվող հողամասի կադաստրային արժեքը վճարել «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին։
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` գույքի վաճառքի գնի և հողամասի կադաստրային արժեքի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է`
ա. 3 տարվա ընթացքում կատարել 45 մլն դրամի չափով ներդրումներ` յուրաքանչյուր տարի` հավասարաչափ,
բ. իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված` 244416 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարը, ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
3) Վճարումները կատարել եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` Երևանի քաղաքապետարանի` այդ նպատակով բացված հատուկ հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 5-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքը մասնավորեցնելու, օտարելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի N 1924-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և 2003 թվականի մարտի 27-ի N 504-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 915-Ն որոշման 3.4-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) մասնավորեցումից հետո 5 տարվա ընթացքում կատարել 130 մլն դրամի չափով ներդրում»: