Կառավարության որոշումներ

4 Ապրիլի 2008, 309 - Ն

ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի N 855-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Սայաթ-Նովայի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում` համաձայն հավելվածի, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից փոխադրել`

1) 3.0 հեկտար վարելահողը` բնակավայրերի հողերի կատեգորիա` բնակելի կառուցապատման համար.

2) 6.66 հեկտարը, որից` 5.8 հեկտար վարելահող, 0.86 հեկտար արոտավայր` ջրային ֆոնդի հողերի կատեգորիա` ձկնաբուծական լճակներ կառուցելու համար:

2. Քաղաքացու սեփականությունը հանդիսացող` գյուղատնտեսական նշանակության 1.9 հեկտար վարելահողը` համաձայն հավելվածի, փոխադրել ջրային ֆոնդի հողերի կատեգորիա` ձկնաբուծական լճակներ կառուցելու համար:

3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Սայաթ-Նովայի գյուղական համայնքի ղեկավարին ապահովել հողամասի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերության գանձումը, եթե հողամասի նպատակային նշանակության փոփոխումից հետո դրա կադաստրային արժեքն ավելի բարձր է, քան` մինչև փոփոխումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: