4 Փետրվարի 2004, 128 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՍՈՎԵՏԱԿԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Սովետականի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 3,8 հեկտարը փոխադրել՝
ա) 3,03 հեկտարը, որից՝ 3 հեկտար վարելահող, 0,03 հեկտար այլ հողեր՝ բնակավայրերի հողերի կատեգորիա, այդ թվում` 0,03 հեկտարը` հասարակական կառուցապատման համար.
բ) 0,77 հեկտարը՝ որից՝ 0,47 հեկտար վարելահող, 0.3 հեկտար այլ հողեր՝ հատուկ պահպանվող տարածքների կատեգորիա` գերեզմանատան համար։