Կառավարության որոշումներ

4 Ապրիլի 2008, 302 - Ն

2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 6-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ԱՊՐԻԼԻ 13-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՎԻԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԱՊՐԻԼԻ 20-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՍԱՐԱԼԱՆՋԻ, ԶԱՐԻՆՋԱՅԻ, ԿՈՇԻ, ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԴՎԻՆԻ, ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՇԱՀՈՒՄՅԱՆԻ, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՎԱՀՐԱՄԱԲԵՐԴԻ, ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԽԱՇԹԱՌԱԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` 2008 թվականի ապրիլի 6-ին կայանալիք` Լոռու մարզի Ալավերդու քաղաքային համայնքի ղեկավարի, ապրիլի 13-ին կայանալիք` Շիրակի մարզի Արևիկի գյուղական համայնքի ավագանու անդամների, ապրիլի 20-ին կայանալիք` Արագածոտնի մարզի Սարալանջի, Զարինջայի, Կոշի, Արարատի մարզի Դվինի, Արմավիրի մարզի Շահումյանի, Շիրակի մարզի Վահրամաբերդի, Տավուշի մարզի Խաշթառակի գյուղական համայնքների ղեկավարների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին`

1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին 2008 թվականի երկրորդ եռամսյակում հատկացնել 9.292.350 դրամ.

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը 2008 թվականի երկրորդ եռամսյակում հատկացնել 2.682.860 դրամ:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ընտրողների ցուցակների կազմման, վարման և ընտրողների ծանուցագրերի տպագրման, առաքման ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն N 4 հավելվածի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: