Կառավարության որոշումներ

14 Հոկտեմբերի 2004, 1491 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1.1. Հրազդանի կինոցանցի գույքի կազմից առանձնացնել «Բարեկամություն» և «Ծաղկաձոր» կինոթատրոնները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնավորեցնելու համար:

1.2. Հաշվեկշռային մեթոդով 3941 հազ. դրամ գնահատված արժեք ունեցող Հրազդանի կինոցանցի «Հրազդան» կինոթատրոնի գույքը (հասցեն` քաղ. Հրազդան, Սպանդարյան փող.) մասնավորեցնել մրցույթով:

1.3. Սահմանել Հրազդանի կինոցանցի «Հրազդան» կինոթատրոնի գույքի գնահատված արժեքը` 3941 հազ. դրամ:

1.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա գույքի նվազագույն գինը` 985 հազ. դրամ:

1.5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների (այդ թվում` սույն կետի «գ» ենթակետում նշված) մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գնորդը պարտավորվում է`

գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարել իր հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և մեկ ամսվա ընթացքում մարել 2004 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հրազդանի կինոցանցի 51 հազ. դրամի պարտավորությունները,

«Հրազդան» կենոթատրոնի գործունեության պրոֆիլը պահպանել առնվազն 20 տարի ժամկետով։

1.6. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝

մասնավորեցվող գույքի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը` տարիների կտրվածքով։

1.7. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է գույքի գնահատված արժեքի 10 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի կողմից մուծված նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

1.8. Մրցույթի հաղթողը գույքի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստորագրվելու պահից մեկ ամսվա ընթացքում:

1.9. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

2.1. Հրազդանի կինոցանցի գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացված` հաշվեկշռային մեթոդով 3452 հազ. դրամ գնահատված արժեք ունեցող «Ծաղկաձոր» կինոթատրոնի գույքը (հասցեն` քաղ. Ծաղկաձոր, Գրիգոր Մագիստրոսի փող.) (այսուհետ` գույք) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ «Կինոթատրոն «Մոսկվա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (քաղ. Երևան, Աբովյան 18) (այսուհետ` գնորդ):

2.2. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա գույքի արժեքը` 10000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ:

2.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գնորդը պարտավորվում է`

ա) 2 տարվա ընթացքում կատարել 200000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով ներդրում` յուրաքանչյուր տարի հավասարաչափ.

բ) իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

գ) «Ծաղկաձոր» կինոթատրոնի գործունեության պրոֆիլը պահպանել առնվազն 20 տարի ժամկետով։

2.4. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

3.1. Հրազդանի կինոցանցի գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացված` հաշվեկշռային մեթոդով 8484 հազ. դրամ գնահատված արժեք ունեցող «Բարեկամություն» կինոթատրոնի գույքը (հասցեն` քաղ. Հրազդան, Միկրոշրջան) մասնավորեցնել մրցույթով:

3.2. Սահմանել Հրազդանի կինոցանցի «Բարեկամություն» կինոթատրոնի գույքի գնահատված արժեքը` 8484 հազ. դրամ:

3.3. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա գույքի նվազագույն գինը` 2121 հազ. դրամ:

3.4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների (այդ թվում` սույն կետի «գ» ենթակետում նշված) մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գնորդը պարտավորվում է`

գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարել իր հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով,

«Բարեկամություն» կինոթատրոնի գործունեության պրոֆիլը պահպանել առնվազն 20 տարի ժամկետով։

3.5. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝

մասնավորեցվող գույքի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը` տարիների կտրվածքով։

3.6. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է գույքի գնահատված արժեքի 10 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի կողմից մուծված նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

3.7. Մրցույթի հաղթողը գույքի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստորագրվելու պահից մեկ ամսվա ընթացքում:

3.8. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

4.1. Հաշվեկշռային մեթոդով 29297 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Գագարինի արտադրական բազա» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով:

4.2. Սահմանել «Գագարինի արտադրական բազա» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը` 935 հազ. դրամ:

4.3. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը՝ 935 հազ. դրամ:

4.4. «Գագարինի արտադրական բազա» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2004 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 28362 հազ. դրամ, այդ թվում՝

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 92 հազ. դրամ,

այլ ոչ ընթացիկ պարտավորությունների գծով` 27870 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 130 հազ. դրամ,

կարճաժամկետ կրեդիտորական պարտք` պարտադիր սոցիալական ապահովագրության գծով` 270 հազ. դրամ:

4.5. «Գագարինի արտադրական բազա» փակ բաժնետիրական ընկերությունը 1999-2003 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

4.6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

4.7. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը` տարիների կտրվածքով,

սոցիալական երաշխիքներ, այդ թվում՝ աշխատատեղերի և միջին աշխատավարձի վերաբերյալ:

4.8. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 10 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի կողմից մուծված նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

4.9. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստորագրվելու պահից մեկ ամսվա ընթացքում:

4.10. Առաջարկել գնորդին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գնել ընկերության կողմից զբաղեցված հողատարածքները:

4.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

5.1. Հաշվեկշռային մեթոդով 676 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Թալինի տպարան» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով:

5.2. Սահմանել «Թալինի տպարան» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը` 498 հազ. դրամ:

5.3. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 498 հազ. դրամ:

5.4. «Թալինի տպարան» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2004 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 178 հազ. դրամ, այդ թվում՝

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 26 հազ. դրամ,

առևտրական կրեդիտորական պարտքերի գծով` 7 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 91 հազ. դրամ,

կարճաժամկետ կրեդիտորական պարտք` պարտադիր սոցիալական ապահովագրության գծով` 54 հազ. դրամ:

5.5. «Թալինի տպարան» փակ բաժնետիրական ընկերությունը 1999-2003 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

5.6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին,

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը,

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

5.7. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը` տարիների կտրվածքով,

սոցիալական երաշխիքներ, այդ թվում՝ աշխատատեղերի և միջին աշխատավարձի վերաբերյալ:

5.8. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 10 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի կողմից մուծված նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

5.9. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստորագրվելու պահից մեկ ամսվա ընթացքում:

5.10. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

6.1. Հաշվեկշռային մեթոդով 2539 հազ. դրամ գնահատված արժեք ունեցող «Անիի «Շրջհրատ» տպարանի գույքն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ քաղաքացի Նաիրա Ալեքսանյանին (Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, քաղ. Մարալիկ, Հրանտ Շահինյան, տուն 2, անձնագիր` AB 0225445, տրված` 022-ի կողմից 1996 թվականի դեկտեմբերի 26-ին) (այսուհետ` գնորդ):

6.2. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա գույքի գինը` 635 հազ. դրամ:

6.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գնորդը պարտավորվում է`

ա) 2 տարվա ընթացքում կատարել 8000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով ներդրում` յուրաքանչյուր տարի հավասարաչափ կտրվածքով,

բ) գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարել իր հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

6.4. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

7.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության` Երևան քաղաքի Վաղարշյան N 12 հասցեում գտնվող շենքի 4-րդ և 5-րդ հարկերից 33.1 քառ. մետր տարածքը, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ հաստատված կարգով 417 հազ. դրամ գնահատված արժեքով (այսուհետ` գույք), ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել վարձակալ քաղաքացի Սերյոժա Վարդանյանին (հասցեն` քաղ. Երևան, Մարշալ Բաղրամյան 66 ա, բն 6, անձնագիր` AA 0307700, տրված` 004-ի կողմից):

7.2. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա գույքի գինը` 417 հազ. դրամ:

7.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գնորդը պարտավորվում է գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարել իր հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

7.4. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: