27 Մարտի 2008, 299 - Ն
ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԻՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՈՐԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. 2005 թվականի սեպտեմբերի 26-ին Պեկինում Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև ստորագրված տեխնիկատնտեսական համագործակցության մասին համաձայնագրով` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը 13 մլն յուան արժողությամբ (ներառյալ փոխադրման ծախսերը) գյուղատնտեսական տեխնիկայի և պահեստամասերի ներմուծման ծրագիրը որակել բարեգործական:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շրջանակներում 2008 թվականին Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության համար նրա ներկայացուցիչ «Նուռնուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հասցեով ներկրվելիք գյուղատնտեսական տեխնիկայի` 50 միավոր տրակտոր` համալրված 50-ական կցվող գյուղատնտեսական գործիքներով (գութան, կցասայլակ, խոտհնձիչ), մեկական միավոր` եգիպտացորենահավաք և հատիկաընդեղենահավաք կոմբայն, 9 միավոր` հավաքիչ-մամլիչ, 3 միավոր` մեքենայական շարժաբերով փոցխ, 10 միավոր` սրսկիչ և 5 միավոր` եգիպտացորենի շարքացան և դրանց պահեստամասերի ներմուծման, Հայաստանի Հանրապետության տարածքում դրանց երկաթուղային փոխադրման, այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ճանապարհներից օգտվելու, բնական միջավայրն աղտոտելու դիմաց վճարման, մաքսային ձևակերպման, սերտիֆիկացման, պահպանության, գործակալի գործունեության և հետագա օտարման գործարքները որակել որպես այդ ծրագրի իրականացման հետ անմիջականորեն կապված ու դրա համար զգալի նշանակություն ունեցող:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն ներմուծված գյուղատնտեսական տեխնիկան աճուրդով իրացնելու կարգի վերաբերյալ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: