Կառավարության որոշումներ

27 Մարտի 2008, 298 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1932-Ն ԵՎ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 572-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի «Լիազորված մարմին ճանաչելու մասին» N 1932-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերում «սոցիալական ապահովության» բառերը փոխարինել «աշխատանքի և սոցիալական հարցերի» բառերով.

2) որոշման 3-րդ կետում «մինչև 2003 թվականի փետրվարի 1-ը» բառերը փոխարինել «յուրաքանչյուր տարի` մինչև մարտի 1-ը» բառերով.

3) որոշման 4-րդ կետի «ա» ենթակետում «մինչև 2003 թվականի մարտի 1-ը» բառերը փոխարինել «յուրաքանչյուր տարի» բառերով.

4) որոշման 5-րդ կետում «հունիսի 1-ը» բառերը փոխարինել «մարտի 1-ը» բառերով, իսկ «համապատասխան» բառից հետո որոշումը լրացնել «` թղթային և էլեկտրոնային տարբերակներով» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 23-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի շուկայի վերլուծության նպատակով միասնական տեղեկատվական համակարգի ստեղծման ծրագիրը հաստատելու մասին» N 572-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ» ենթակետով.

«գ) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ընտրանքային կարգով ընտրված կազմակերպությունների կողմից ներկայացվող վիճակագրական հաշվետվության լրացման կարգը` համաձայն N 4 հավելվածի:».

2) որոշման N 1 հավելվածի 2-րդ բաժնում`

ա. «ա» կետը «աշխատավարձի» բառից հետո լրացնել «մասին» բառով,

բ. «բ» կետում «քաղաքացիական» բառը փոխարինել «պետական» բառով,

գ. «բ» կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «բ1» կետով.

«բ1) քաղաքացիական ծառայության համակարգում աշխատողների շարժի ու հոսունության մասին տվյալների ստացում և վերլուծություն.»,

դ. «դ» կետում «վարձատրության» բառը փոխարինել «միջին աշխատավարձերի չափերի» բառերով,

ե. «ը» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ը) ըստ քաղաքացիական ծառայության ոլորտում գերակշռող մասնագիտությունների` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ընտրանքային կարգով ընտրված ոչ պետական հատվածի կազմակերպությունների մոտավորապես 2000 աշխատողի (յուրաքանչյուր մարզից` միջինը 100 աշխատող, և Երևանից` 1000 աշխատող) մասին տեղեկատվություն ստանալը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 23-ի N 572-Ն որոշման N 3 հավելվածին համապատասխան, ինչպես նաև` հարցման միջոցով.»,

զ. «ժ» կետի չորրորդ պարբերությունը «քաղաքացիական ծառայողների» բառերից առաջ լրացնել «ոչ պետական հատվածի կազմակերպությունների աշխատողների աշխատավարձի չափի վերլուծությունը,» բառերով.

3) որոշման NN 2 և 3 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն NN 1 և 2 հավելվածների.

4) որոշումը լրացնել նոր` N 4 հավելվածով` համաձայն N 3 հավելվածի:

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1932-Ն որոշման 3-րդ և 5-րդ կետերով սահմանված տեղեկատվությունը` 2008 թվականի համար, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն է ներկայացվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 30-օրյա ժամկետում:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: