13 Մարտի 2008, 292 - Ն
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) ոստիկանության ստորաբաժանումների կողմից քննության ենթակա վարչական իրավախախտումներ կատարած անձանց հաշվառման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) վարչական իրավախախտում կատարած անձի հաշվառման քարտի ձևը` համաձայն N 2 հավելվածի.
3) վարչական իրավախախտման փաստի ստուգման պահանջագրի ձևը` համաձայն N 3 հավելվածի.
4) կենտրոնացված հաշվառման քարտադարանը վարող ստորաբաժանման դրոշմակնիքների ձևերը` համաձայն NN 4 և 5 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տաuներորդ oրը: