Կառավարության որոշումներ

29 Հոկտեմբերի 2004, 1483 - Ն

ՄԱԿ-Ի` 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՍՏՈԿՀՈԼՄԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՑ ԲԽՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

ՄԱԿ-ի` 2001-ի թվականի մայիսի 23-ին ստորագրված «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիայից (այսուհետ` Ստոկհոլմի կոնվենցիա) բխող Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Տեղեկատվության փոխանակման համար Ստոկհոլմի կոնվենցիայի 9-րդ հոդվածով սահմանված ազգային համակարգող կենտրոնի իրավասությունները վերապահել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը:

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ Ստոկհոլմի կոնվենցիայից բխող Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման միջոցառումների վերաբերյալ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: