27 Մարտի 2008, 286 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-Ի N 798-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 8-ի «Գործազուրկի մահվան դեպքում թաղման նպաստի վճարման կարգը սահմանելու մասին» N 798-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`
1) 1-ին կետը «զբաղվածության» բառից հետո լրացնել «մարզային և» բառերով.
2) 4-րդ կետում «պարտադիր սոցիալական ապահովագրության» բառերը փոխարինել «պետական» բառով.
3) 8-րդ կետում «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ (այսուհետ` հիմնադրամ)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայություն (այսուհետ` ծառայություն)» բառերով.
4) 9-րդ կետում «Հիմնադրամը» բառը փոխարինել «Ծառայությունը» բառով.
5) 13-րդ կետում «հիմնադրամ» բառը փոխարինել «ծառայություն» բառով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: