27 Մարտի 2008, 285 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-Ի N 365-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 23-ի «Գործազրկության նպաստի վճարման կարգը հաստատելու մասին» N 365-Ն որոշման
1-ին կետով հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության զբաղվածության ծառայություն» գործակալության (այսուհետ` գործակալություն) զբաղվածության տարածքային» բառերը փոխարինել «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության (այսուհետ` գործակալություն) զբաղվածության մարզային և տարածքային» բառերով.
2) 2-րդ կետում «պարտադիր սոցիալական ապահովագրության» բառերը փոխարինել «պետական» բառով.
3) 7-րդ կետում «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ (այսուհետ` հիմնադրամ)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայություն (այսուհետ` ծառայություն)» բառերով.
4) 8-րդ կետում «Հիմնադրամը» բառը փոխարինել «Ծառայությունը» բառով.
5) 14-րդ կետում «հիմնադրամի» բառը փոխարինել «ծառայության» բառով.
6) 17-րդ կետում «հիմնադրամ» բառը փոխարինել «ծառայություն» բառով.
7) NN 1 և 2 ձևերի վերնագրերը «տարածքային» բառից հետո լրացնել «(մարզային)» բառով.
8) N 3 ձևի վերնագրում «Հայաստանի Հանրապետության զբաղվածության ծառայություն» բառերը փոխարինել «Զբաղվածության պետական ծառայություն» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։