Կառավարության որոշումներ

14 Հոկտեմբերի 2004, 1459 - Ն

ՀԱՏՈՒԿ ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՊԱՀԱՆՋՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի «Անվտանգության բնագավառ» բաժնի 14-րդ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 574-Ն որոշման 3-րդ կետերին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել հատուկ պաշտպանվածություն պահանջող` պետական նշանակության փաստաթղթերի ցանկը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: