Կառավարության որոշումներ

23 Սեպտեմբերի 2004, 1456 - Ն

ՏՈՒԺԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԽԵՂՄԱՆ, ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ, ՌԱԶՄԱՃԱԿԱՏՈՒՄ ԳՏՆՎԵԼՈՒ, ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԼ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ ՀԵՏ ՄԱՀՎԱՆ ՊԱՏՃԱՌԱԿԱՆ ԿԱՊԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.1-ին հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել տուժած անձանց արտադրական խեղման, մասնագիտական հիվանդության, ռազմաճակատում գտնվելու, զինվորական ծառայության և այլ հանգամանքների հետ մահվան պատճառական կապը որոշելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: