20 Մարտի 2008, 255 - Ն
ԶՈՀՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍԻ ԸՆՏԱՆԻՔԻ ՆՊԱՍՏԻ ՉԱՓԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24.2-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել զոհված` Հայաստանի ազգային հերոսի ընտանիքի նպաստի վճարման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել զոհված` Հայաստանի ազգային հերոսի ընտանիքի նպաստի չափը` 200000 դրամ:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` 15-օրյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 8-ի «Հայաստանի զոհված ազգային հերոսների այրիներին և անչափահաս երեխաներին, ինչպես նաև նրանց խնամքի տակ գտնված ընտանիքի մյուս անդամներին ամենամսյա ընդհանուր դրամական օժանդակություն տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 346 որոշմամբ Հայաստանի զոհված ազգային հերոսների այրիներին և անչափահաս երեխաներին, ինչպես նաև նրանց խնամքի տակ գտնված ընտանիքի մյուս անդամներին ամենամսյա ընդհանուր դրամական օժանդակության վերաձևակերպումը` որպես զոհված` Հայաստանի ազգային հերոսի ընտանիքի նպաստ:
4. Ուժը կորցրած ճանաչել`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 8-ի «Հայաստանի զոհված ազգային հերոսների այրիներին և անչափահաս երեխաներին, ինչպես նաև նրանց խնամքի տակ գտնված ընտանիքի մյուս անդամներին ամենամսյա ընդհանուր դրամական օժանդակություն տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 346 որոշումը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի ապրիլի 11-ի «1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի շենքում տեղի ունեցած ոճրագործության հետևանքով զոհվածների այրիներին և անչափահաս երեխաներին, ինչպես նաև նրանց խնամքի տակ գտնված ընտանիքի մյուս անդամներին ամենամսյա լրացուցիչ դրամական օժանդակություն տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 158 որոշումը։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2008 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա: