21 Հոկտեմբերի 2004, 1482 - Ն
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԵՐՑՎԱԾ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Երևանի քաղաքապետի միջնորդությունը` Երևանի գլխավոր պողոտայում քաղաքաշինական ծրագրեր իրականացնելու նպատակով պետության կարիքների համար վերցված տարածքում կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման հայտ ներկայացրած «Էյսի Ֆին Ռոյալ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հողամաս տրամադրելու մասին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 74-րդ ու 76-րդ հոդվածներին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 1-ի N 1151-Ն ու 2004 թվականի մարտի 4-ի N 399-Ն որոշումներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Երևանի քաղաքապետին «Էյսի Ֆին Ռոյալ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել կառուցապատման իրավունքի պայմանագիր` առանց մրցույթի, ուղիղ բանակցությունների միջոցով, 4 տարի ժամկետով, Երևանի գլխավոր պողոտայի` Արամի փողոցին հարող տարածքից 2800 քառ. մետր հողամասն օգտագործելու նպատակով, որի համար ընկերության կողմից իրացվելու է 2829,4 քառ. մետր տարածք:
2. Սահմանել, որ`
ա) սույն որոշման 1-ին կետի համաձայն կառուցապատման իրավունք ձեռք բերած «Էյսի Ֆին Ռոյալ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն իրացման աշխատաքներն ավարտելուց հետո ձեռք է բերում այդ հողամասի վարձակալության իրավունք` 99 տարի ժամկետով` հողի հարկի տարեկան դրույքաչափին հավասարեցված վարձավճարով և գնման նախապատվության իրավունքով` սույն որոշման ընդունման պահին գործող հողի կադաստրային արժեքի չափով,
բ) հողամասը գույքային իրավունքներով ծանրաբեռնվածություններից և շինություններից ազատվում ու ինժեներական ենթակառուցվածքների կառուցման աշխատանքներն իրականացվում են կառուցապատողի միջոցների հաշվին:
3. Երևանի քաղաքապետին` վարձակալության պայմանագրում ամրագրել կառուցապատողի կողմից նոր ստեղծվող գույքի` կառուցվող շենքերի վերգետնյա ընդհանուր մակերեսի յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի հաշվարկով «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության հաշվին փոխանցման պարտավորություն` 20 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով` որպես օժանդակություն քաղաքի կառուցապատման ծրագրերին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։