13 Մարտի 2008, 250 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՅՔՈՒՄ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՐԽԻՎԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի N 351-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղեկատվության արխիվացման ժամկետը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 9-ի «Պահպանության ժամկետների նշումով արխիվային փաստաթղթերի օրինակելի ցանկը հաստատելու մասին» N 351-Ն որոշման 1-ին կետով հաստատված պահպանության ժամկետների նշումով արխիվային փաստաթղթերի օրինակելի ցանկի 2-րդ բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 66.1-ին կետով.
66.1. |
Հրապարակային ծանուցման տեղեկատվություն պարունակող հայտարարություն |
5 տ. |
|
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: