Կառավարության որոշումներ

3 Նոյեմբերի 2004, 1481 - Ա

ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լիազորել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին բանակցել և Հայաստանի Հանրապետության անունից ստորագրել հաշտության համաձայնություն «Հելենիք Թելեքոմունիքեյշնզ Օրգանիզեյշն» (OTE) ընկերության և «ԱրմենԹել» ՀՁ» փակ բաժնետիրական ընկերության հետ:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ հաշտության բանակցությունները վարել և հաշտության համաձայնությունը ստորագրել սույն որոշման հավելվածում նշված դրույթների շրջանակներում (կցվում է):

3. Սույն որոշման 1-ին կետն ուժը կորցնում է 2004 թվականի նոյեմբերի 14-ին: