Կառավարության որոշումներ

6 Մարտի 2008, 243 - Ն

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Երևան քաղաքի Այվազովսկու 4/1 հասցեում գտնվող` 6923.4 քառ. մետր մակերեսով անշարժ գույքը (այսուհետ` գույք) իր զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար անհրաժեշտ 9824.74 քառ. մետր հողամասով ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ` «Սարգիս Խանոյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` գնորդ) (քաղ. Երևան, Նոր-Արեշի 24, 43/1):

1) Սահմանել`

ա. գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2008 թվականի հունվարի 29-ին գնահատված արժեքը` 60 327 հազ. դրամ,

բ. ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվող գույքի վաճառքի գինը` 60 327 հազ. դրամ,

գ. որ գնորդը պարտավոր է գույքի վաճառքի գնի 50 տոկոսը և հողամասի կադաստրային արժեքը վճարել եռամսյա ժամկետում:

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ գույքի վաճառքի գնի 50 տոկոսի և հողամասի կադաստրային արժեքի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է`

ա. գույքի վաճառքի գնի մնացած 50 տոկոսը վճարել պայմանագիրը կնքելուց հետո 6 ամսվա ընթացքում,

բ. պայմանագիրը կնքելուց հետո երեք տարվա ընթացքում կատարել 4 մլն դրամի չափով ներդրումներ` յուրաքանչյուր տարի` հավասարաչափ,

գ. իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը`

657 897 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3) Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե,

30 տոկոսը` Երևանի քաղաքապետարանի այդ նպատակով բացված հատուկ հաշվին, իսկ հողի կադաստրային արժեքը` «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին:

2. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Երևան քաղաքի Այվազովսկու 4/1 հասցեում գտնվող` 3600 քառ. մետր մակերեսով անշարժ գույքը (այսուհետ` գույք) իր զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար անհրաժեշտ 4133.76 քառ. մետր հողամասով ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ` Օֆելյա Ալեքսանդրի Մկրտչյանին (այսուհետ` գնորդ) (անձնագիր` AC0564939, տրված` 003-ի կողմից, 1999 թվականի հունվարի 27-ին, քաղ. Երևան, Ս. Տարոնցու 7, բն. 19):

1) Սահմանել`

ա. գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2008 թվականի հունվարի 29-ին գնահատված արժեքը` 34 235 հազ. դրամ,

բ. ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվող գույքի վաճառքի գինը` 34 235 հազ. դրամ,

գ. որ գնորդը պարտավոր է գույքի վաճառքի գնի 50 տոկոսը և հողամասի կադաստրային արժեքը վճարել եռամսյա ժամկետում:

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ գույքի վաճառքի գնի 50 տոկոսի և հողամասի կադաստրային արժեքի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է`

ա. գույքի վաճառքի գնի մնացած 50 տոկոսը վճարել պայմանագիրը կնքելուց հետո 6 ամսվա ընթացքում,

բ. պայմանագիրը կնքելուց հետո երեք տարվա ընթացքում կատարել 3 մլն դրամի չափով ներդրումներ` յուրաքանչյուր տարի` հավասարաչափ,

գ. իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 589 605 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: