28 Փետրվարի 2008, 242 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՀԱՇՎԻՆ ՆՈՐ ՄՐՑՈՒՅԹՈՎ ԱՆՑԱԾ ԲԱԶԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ ԾՐԱԳՐԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1540-Ն որոշման 7-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության պահանջին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 01 բաժնի 04 խմբի 01 դասի «11. Նոր մրցույթով անցած բազային ֆինանսավորմամբ ծրագրերի իրականացում» ծրագրի շրջանակներում անցկացված մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպությունների ցանկը և ֆինանսավորման ծավալները` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: