Կառավարության որոշումներ

13 Փետրվարի 2008, 198 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-Ի N 320 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ կետին և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունիսի 15-ի «Կրթության պետական նմուշի ավարտական փաստաթղթերի ձևերը, Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության ավարտական փաստաթղթի (դիպլոմի) միասնական հավելվածի նմուշը հաստատելու մասին» N 320 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման «ա», «բ», «գ» և «դ» կետերով նախատեսված` հանրակրթական ուսումնական հաստատությունների պետական նմուշի ավարտական փաստաթղթերի ձևերը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների.

2) որոշումը «ե2» կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ե3» կետով.

«ե3) նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության դիպլոմի ներդիր` համաձայն N 5 հավելվածի».

3) որոշումը «ե3» կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ե4» կետով.

«ե4) նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության գերազանցության դիպլոմի ներդիր` համաձայն N 6 հավելվածի».

4) որոշումը «զ» կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «զ1» կետով».

«զ1) միջին մասնագիտական կրթության դիպլոմի ներդիր` համաձայն N 7 հավելվածի».

5) որոշումը «է» կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «է1» կետով.

«է1) միջին մասնագիտական կրթության գերազանցության դիպլոմի ներդիր` համաձայն N 8 հավելվածի»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: