Կառավարության որոշումներ

21 Հոկտեմբերի 2004, 1470 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի N 153-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 5-ի «Կապիտալի գործառնություններից եկամուտների գծով Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մուտքերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 10-ի N 739 որոշմամբ Երևանի քաղաքապետարանի համար բացված արտաբյուջետային հաշվի միջոցների` 2004 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա մնացորդի հաշվին ֆինանսավորվող` Երևանի համաքաղաքային նշանակության 2004 թվականի ծախսերի նախահաշիվը հաստատելու մասին» N 153-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

ա) որոշմամբ հաստատված նախահաշվի`

1-ին կետի «գ» ենթակետում «7,430,000.0» թիվը փոխարինել «6,834,284.2» թվով,

5-րդ կետում ամենուրեք «800,000.0» թիվը փոխարինել «950,000.0» թվով,

1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «զ», «է» և «ը» ենթակետերով.»

զ) «Խաչհար» և «Մոստովիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կողմից կատարված Երևանի Պռոշյան փողոցի տրամվայի գծերի ապամոնտաժման և ասֆալտապատման աշխատանքների ֆինանսավորում 81,651.2

է) Մյասնիկյան հրապարակի վրա գտնվող քաղաքապետարանի նորակառույց շենքի շահագործման հանձնման հետ կապված լրացուցիչ աշխատանքների և կահավորման ծախսերի ֆինանսավորում 339,064.6

ը) Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում ընդգրկված կաթսայատների պահպանման ծախսերի ֆինանսավորում 25,000.0».

բ) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 31-րդ կետով.

«31. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` որոշմամբ հաստատված նախահաշվի 1-ին կետի «է» և «բ» ենթակետերում նշված օբյեկտների ֆինանսավորումն իրականացնել միայն այդ օբյեկտների հաստատված նախագծանախահաշվային փաստաթղթերի առկայության դեպքում»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: