Կառավարության որոշումներ

7 Փետրվարի 2008, 133 - Ն

ԱՆՏԱՌԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՆՏԱՌՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 16-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Սահմանել անտառային պետական կադաստրի վարման և անտառների պետական հաշվառման ու տվյալների տրամադրման կարգը` համաձայն հավելվածի:

2. Անտառների պետական հաշվառման և անտառային պետական կադաստրի վարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը:

3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կառավարման ոլորտում գտնվող անտառների պետական հաշվառման և անտառային պետական կադաստրի վարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից: