21 Հոկտեմբերի 2004, 1452 - Ն
«ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԿՈՄՈՒՆՏՆՏ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ «ՎԱՂԱՐՇԱՊԱՏ» ՀՅՈՒՐԱՆՈՑԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաշվեկշռային մեթոդով 56852 հազ. դրամ գնահատված արժեք ունեցող «Գլխամասային կոմունտնտ» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացված «Վաղարշապատ» հյուրանոցը մասնավորեցնել մրցույթով:
2. Սահմանել մասնավորեցման ենթակա «Գլխամասային կոմունտնտ» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացված «Վաղարշապատ» հյուրանոցի վաճառքի նվազագույն գինը՝ 10000 հազ. դրամ:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ «Գլխամասային կոմունտնտ» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացված «Վաղարշապատ» հյուրանոցի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.
գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
4. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝
մասնավորեցվող հյուրանոցի համար առաջարկվող գինը,
ներդրումների չափը` տարիների կտրվածքով:
5. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է վաճառքի նվազագույն գնի 10 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի կողմից մուծված նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
6. Մրցույթի հաղթողը հյուրանոցի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստորագրվելու պահից մեկ ամսվա ընթացքում:
7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: