Կառավարության որոշումներ

7 Փետրվարի 2008, 128 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի N191- Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում շրջակա միջավայրի պետական մոնիթորինգի հայեցակարգից բխող խնդիրների իրականացման միջոցառումների 2007-2011 թվականների ծրագիրը հաստատելու մասին» N 191-Ն որոշման հավելվածում 10.4-րդ կետի «Միջոցառման անվանումը» սյունակում «ծրագրային փաթեթի» բառերը փոխարինել «հիման վրա ծրագրի» բառերով, իսկ «Կատարման ժամկետը» սյունակում «2007 թ. հոկտեմբերի 2-րդ տասնօրյակ» բառերը` «2009 թ. հունիսի 2-րդ տասնօրյակ» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Արխիվ

2024

2023