Կառավարության որոշումներ

25 Հունվարի 2008, 117 - Ն

«ՋՐՀՈՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24.1-ին հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. «Էկոսերվիս» պետական փակ բաժնետիրական ընկերության «Ջրհոս» դուստր փակ բաժնետիրական ընկերությունը վերանվանել «Ջրհոս» փակ բաժնետիրական ընկերություն:

2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Ջրհոս» փակ բաժնետիրական ընկերությունը։

1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` բաժնետիրական ընկերության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծել լուծարման հանձնաժողով` դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության ներկայացուցիչներին:

2) Լուծարման հանձնաժողովին`

ա. մինչև լուծարման հաշվեկշռի հաստատումը բաժնետիրական ընկերության հաշվեկշռում և արտահաշվեկշռում արտացոլված դեբիտորական պարտքերը և պահանջի այլ իրավունքներ վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը.

բ. բաժնետիրական ընկերության պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքը հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը:

3) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` բաժնետիրական ընկերության լուծարման գործընթացն ավարտելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն ընկերության լուծարումից հետո մնացած գույքի հետագա տնօրինման վերաբերյալ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։