Կառավարության որոշումներ

10 Հունվարի 2008, 109 - Ն

ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՄ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՊԱՏՐԱՍՏՄԱՆ, ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ, ԻՐԱՑՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԲԺՇԿԱԿԱՆ) ՆՊԱՏԱԿՈՎ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Լիցենզավորման մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 10-րդ հոդվածի

3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ և 43-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատաuխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաuտատել`

1) թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի արտադրության, պատրաստման, վերամշակման, իրացման, օգտագործման (այդ թվում` բժշկական) նպատակով ձեռքբերման գործունեության իրականացման լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի արտադրության, պատրաստման, վերամշակման, իրացման, օգտագործման (այդ թվում` բժշկական) նպատակով ձեռքբերման գործունեության իրականացման լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշմամբ հաuտատված կարգով` լիազորված մարմնի իրավաuությունները վերապահել Հայաuտանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: