Կառավարության որոշումներ

10 Հունվարի 2008, 108 - Ն

ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՄ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Լիցենզավորման մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ և 43-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատաuխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաuտատել`

1) թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի գիտական և ուսումնական նպատակներով օգտագործման գործունեության իրականացման լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի գիտական և ուսումնական նպատակներով օգտագործման գործունեության իրականացման լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշմամբ հաuտատված կարգով` լիազորված մարմնի իրավաuությունները վերապահել Հայաuտանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ oրը: