Կառավարության որոշումներ

21 Հոկտեմբերի 2004, 1438 - Ն

2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ՝ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՆՇԱՎԱՆԻ, ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ԿԵՍԱՐԻԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԽԱՇԹԱՌԱԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1.Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ 2004 թվականի նոյեմբերին կայանալիք՝ Արարատի մարզի Նշավանի, Արմավիրի մարզի Նոր Կեսարիայի գյուղական համայնքների ղեկավարների, Տավուշի մարզի Խաշթառակի գյուղական համայնքի ավագանու անդամների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 174905 դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան՝ համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Արխիվ

2024

2023