Կառավարության որոշումներ

22 Փետրվարի 2008, 171 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1250-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի սեպտեմբերի 17-ի «Մի շարք բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի կառավարման լիազորությունները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեին վերապահելու մասին» N 1250-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման վերնագրում, 1-ին կետում և հավելվածի ցանկի վերնագրում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը» բառերով.

2) որոշման հավելվածի ցանկը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր» ՓԲԸ

«Հրազդան» մարզահամալիր» ՓԲԸ

«Սպորտային վիճակախաղերի ձեռնարկություն» ՓԲԸ

«Ձիասպորտի կենտրոն» ՓԲԸ

«Դ. Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մասնագիտական մանկապատանեկան մարզադպրոց» ՓԲԸ

«Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲԸ»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։