21 Հոկտեմբերի 2004, 1437 - Ն
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ԵՎ ՋՐԱՄԵԿՈՒՍԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1915 թվականի Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակի 90-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայոց ցեղասպանության թանգարանի հիմնանորոգման և ջրամեկուսացման աշխատանքների (I փուլ) ֆինանսավորումը` 157.000.0 հազ. դրամի չափով, իրականացնել «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 07 խմբի 03 ենթախմբի «02. Մշակութային օբյեկտների հիմնանորոգում» ծախսային ծրագրով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը նախատեսված հատկացումների հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով):
Այդ կապակցությամբ «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման N 5 հավելվածում՝ փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով նախատեսված հատկացումների հաշվին գնումները կիրականացվեն մեկ աղբյուրից գնման ձևով` մեկ անձի պահանջ ներկայացնելու միջոցով, պայմանով, որ այդ գնումները պետք է ամբողջ ծավալով ձեռք բերվեն գնման պահանջի ծագման օրվանից հաշված 90 օրացուցային օրվա ընթացքում` գնման պահանջի ծագման օրը համարելով սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրը:
3. Մեկ աղբյուրից մեկ անձից իրականացվող ջրամեկուսացման և համաշինարարական, ինչպես նաև տեխնիկական հսկողության աշխատանքների գնումները կատարել առանձին գնման ընթացակարգերով` տեխնիկական հսկողությունն իրականացնելով մասնագիտացված կազմակերպության միջոցով:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` նշված աշխատանքների գնման պայմանագրերը ներկայացվելուց հետո 3-օրյա ժամկետում ապահովել կանխավճարների տրամադրումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
- Հունվար
- Փետրվար
- Մարտ
- Ապրիլ
- Մայիս
- Հունիս
- Հուլիս
- Օգոստոս
- Սեպտեմբեր
- Հոկտեմբեր
- Նոյեմբեր
- Դեկտեմբեր