Կառավարության որոշումներ

22 Փետրվարի 2008, 163 - Ն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 5-րդ և 9-րդ հոդվածներով, ինչպես նաև «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ենթակայության «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

2. Սահմանել, որ «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են`

1) Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի թարգմանությունների իրականացումն անգլերենով.

2) Եվրոպական միության իրավական ակտերի թարգմանությունների իրականացումը հայերենով.

3) եզրաբանական բառարանների մշակումը, եզրաբանական շտեմարանի (շտեմարանների) ստեղծումը, թարմացումը, զարգացումը և պահպանումը.

4) թարգմանությունների հանրամատչելիության ապահովումն ինտերնետային կայքի միջոցով.

5) լեզվաբանական, այդ թվում` եզրաբանական, գիտատեuական և կիրառական հետազոտությունների, փորձագիտական գնահատումների իրականացումը.

6) հրատարակչական գործունեության ծավալումը և արտադրանքի իրացումը.

7) տեղեկատվական-վերլուծական նյութերի պատրաuտումը:

3. Թույլատրել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, որպեu ձեռնարկատիրական գործունեության տեuակներ, իրականացնել`

1) այլ թարգմանչական աշխատանքներ.

2) ֆիզիկական և իրավաբանական անձանց պատվերների հիման վրա անգլերենից հայերեն և հայերենից անգլերեն թարգմանչական ծառայությունների մատուցում.

3) լեզվաբանական, այդ թվում` եզրաբանական, գիտատեuական և կիրառական հետազոտությունների, փորձագիտական գնահատումներ.

4) հրատարակչական գործունեության ծավալում և արտադրանքի իրացում,

5) տեղեկատվական-վերլուծական նյութերի պատրաuտում:

4. Հաuտատել «Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

5. «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման` «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «ե» և «է» ենթակետերով նախատեuված լիազորությունները վերապահել Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարությանը:

6. «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկից հետ վերցնել Երևան քաղաքի Հալաբյան փողոցի 41ա հասցեում գտնվող շենքի 10-րդ հարկի 515,4 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը (սկզբնական արժեքը` 410,016 հազ. դրամ, մաշվածությունը` 189,636 հազ. դրամ, մնացորդային արժեքը` 220,379 հազ. դրամ) և այն անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

7. Սահմանել, որ`

1) «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով չեն հանձնվում նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը գերազանցող գույք, պետական սեփականություն հանդիսացող հողեր, շինություններ և պատմամշակութային նշանակություն ունեցող գույք.

2) «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իր գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործում է իր կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար:

8. Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարին`

1) մեկամսյա ժամկետում ապահովել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը.

2) եռամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 6-րդ կետում նշված անշարժ գույքի օգտագործման իրավունքի պետական գրանցումը:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից` բացառությամբ սույն որոշման 6-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում 2008 թվականի ապրիլի 1-ից: