22 Փետրվարի 2008, 161 - Ն
ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Միացյալ հայկական հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը նվիրատվության կարգով տրված և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի «Գույք հանձնելու մասին» N 1080-Ա որոշմամբ` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության աշխատակազմի տնօրինությանը հանձնված խոր հորատման հաստոցի ու օժանդակ սարքավորումների գույքային համալիրի հիմնական մասի օտարումից (Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 20-ի «Գույք օտարելու մասին» N 1129-Ա որոշման համաձայն) մնացած 648.498.748 դրամ սկզբնական արժեքով օժանդակ սարքավորումներից`
1) 436.238.059 դրամ սկզբնական արժեքով սարքավորումները` համաձայն N 1 հավելվածի (այսուհետ` գույք), որպես գույքի մեկ միավոր ուղղակի վաճառքի ձևով օտարել նախօրոք հայտնի գնորդ` կանադական «Տրանսեվրո Էներջի» ընկերության Հայաստանի Հանրապետությունում հիմնադրած «ԹԻՄ ԷՆԵՐՋԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (գտնվելու վայրը` քաղ. Երևան, Տերյան 105/1) (այսուհետ` գնորդ).
2) 212.260.689 սկզբնական արժեքով խողովակները` համաձայն N 2 հավելվածի (այսուհետ` խողովակներ), հետ վերցնել և հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի տնօրինությանը, և խողովակները որպես գույքի առանձին տարրեր օտարել դասական աճուրդով:
2. Սահմանել`
1) լիցենզավորված անկախ գնահատողի կողմից 2007 թվականի դեկտեմբերի 20-ին շուկայական մեթոդով գնահատված գույքի (որպես գույքի մեկ միավոր) արժեքը` 49.870,0 հազ. դրամ, իսկ խողովակների ընդհանուր արժեքը` 48.525,2 հազ. դրամ (առանձին տարրերի գնահատված արժեքները` համաձայն N 2 հավելվածի).
2) ուղղակի վաճառքի ձևով օտարվող գույքի (որպես գույքի մեկ միավոր) վաճառքի գինը` 49.870,0 հազ. դրամ, իսկ աճուրդով օտարվող խողովակների վաճառքի ընդհանուր մեկնարկային գինը` 48.525,2 հազ. դրամ (առանձին տարրերի մեկնարկային գները` համաձայն N 2 հավելվածի):
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին`
1) գնորդի և «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի միջև կնքվող գույքի առուվաճառքի պայմանագրում նախատեսել, որ գնորդը նախապես`
ա. օտարվող գույքի վաճառքի` 49.870,0 հազ. դրամ, գինը կփոխանցի «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին,
բ. իր միջոցների հաշվին կվճարի գույքի և խողովակների արժեքների որոշման հետ կապված վճարը` 960,0 հազ. դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` օրենքով սահմանված կարգով.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը հանձնել սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված խողովակները:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված խողովակներն աճուրդով վաճառելու մասին հայտարարության հրապարակումն ու աճուրդի կազմակերպումը.
2) աճուրդում հաղթողների (հաղթողի) և «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի միջև կնքվող առուվաճառքի պայմանագրերում (պայմանագրում) նախատեսել, որ աճուրդի հաղթողները (հաղթողը) նախապես օտարվող խողովակների վաճառքի գինը կփոխանցեն (կփոխանցի) «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:
5. Սահմանել, որ 1-ին կամ յուրաքանչյուր հերթական աճուրդում խողովակները չվաճառվելու դեպքում` խողովակները վաճառելու նպատակով կազմակերպվում են նոր աճուրդներ, որոնց դեպքում խողովակների մեկնարկային գինն իջեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: