13 Փետրվարի 2008, 158 - Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ԵՎ «ԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասով, «Պետական կա- ռավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «գ» կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետով և 23-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Ակադեմիկոս Լ. Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված` Երևան քաղաքի Օրբելու N 22 հասցեում գտնվող բազմահարկ շենքից հետ վերցնել 1092.0 քառ. մետր ընդհանուր մակերեսով և 16097.913 հազ. դրամ արժողությամբ 7-րդ, 8-րդ և 9-րդ հարկերը (այսուհետ` գույք), որոնցից
364.0 քառ. մետր մակերեսով և 5365.970 հազ. դրամ արժողությամբ 9-րդ հարկն ամրացնել «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին, իսկ 728.0 քառ. մետր ընդհանուր մակերեսով և 10731.943 հազ. դրամ արժողությամբ 7-րդ և 8-րդ հարկերն ամրացնել «Գիտության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու նպատակով:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Ակադեմիկոս Լ. Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը 444 քառ. մետր մակերեսով 1-ին հարկը նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործել «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմ» և «Գիտության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկների հետ համատեղ:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Գիտության պետական կոմիտեի և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահների հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
4. «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1540-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
5. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Ակադեմիկոս Լ. Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունից հետ վերցվող` սույն որոշման 1-ին կետում նշված 7-րդ, 8-րդ և 9-րդ հարկերի, ինչպես նաև սույն որոշման 2-րդ կետում նշված` համատեղ օգտագործման 1-ին հարկի հիմնանորոգման աշխատանքներն իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը 2008 թվականին հատկացնել 200000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով):
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։