7 Փետրվարի 2008, 157 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 1321-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 25-ի «Մշակութային կենտրոն» և «Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մարզամշակութային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություններին սեփականության իրավունքով պատկանող և ամրացված գույքն օտարելու մասին» N 1321-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11.1-ին և 11.2-րդ կետերով.
«11.1. Սահմանել, որ սույն որոշման հիման վրա օտարվող գույքի հետ միասին գնորդին սեփականության իրավունքով հանձնվում է նաև սույն որոշման N 3 հավելվածում նշված` «Երևանի քաղաքապետարան» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` 5 447 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքը:
11.2. Երևանի քաղաքապետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 11.1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:».
2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` N 3 հավելվածով.
«Հավելված N 3
ՀՀ կառավարության 2005 թվականի օգոստոսի 25-ի N 1321-Ն որոշման
Ց Ա Ն Կ
«ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ
ԱՄՐԱՑՎԱԾ` ԳՆՈՐԴԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՓՈԽԱՆՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ`
ԸՍՏ ՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ
NN ը/կ |
Անվանումը |
Հաշվեկշռային արժեքը (հազ. դրամ) | |
1. |
Շատրվան մուտքի մոտ |
335.8 | |
2. |
Ջրավազան ՄՄՀ |
5111.2 | |
3. |
Պոմպ 3Կ-9 |
0 | |
4. |
Պոմպ Կ-90-85 |
0 | |
5. |
Պոմպ 5ՆԴՎ-8 |
0 | |
6. |
Պոմպ 200-90-6 Կ-8 |
0 | |
7. |
Էլեկտրաշարժիչ |
0 | |
8. |
Հակահրդեհային ջրամբար |
0 | |
9. |
Հակահրդեհային պոմպակայան |
0 | |
10. |
Դեկորատիվ ջրավազաններ |
0 | |
11. |
Օժանդակ շինություն |
0 | |
|
Ընդամենը |
|
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։