Կառավարության որոշումներ

7 Փետրվարի 2008, 155 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1540-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական հողօգտագործողներին պետական աջակցության նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1540-Ն որոշման 14-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ. «Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին» ծրագրով նախատեսված կատարվելիք աշխատանքների բացվածքն ըստ տարածաշրջանների և Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական հողօգտագործողներին պետական աջակցության կարգի մասին.»։

2. Հաստատել գյուղատնտեսական հողօգտագործողներին պետական աջակցության կարգը` համաձայն հավելվածի:

3. Սահմանել, որ մեկ հեկտար մշակովի հողատարածքի հաշվով (ցանքեր և

բազմամյա տնկարկներ) պետական աջակցության գումարը 2008 թվականի համար կազմում է 35000 դրամ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: