Կառավարության որոշումներ

17 Հունվարի 2008, 154 - Ն

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԲԱԶԱՅԻՆ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԸ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Քրեակատարողական ծառայողի բազային պաշտոնային դրույքաչափը 2008 թվականի համար սահմանել 12 000 դրամ:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 18-ի «Քրեակատարողական ծառայողի բազային պաշտոնային դրույքաչափը 2007 թվականի համար սահմանելու մասին» N 57-Ն որոշումը: