Կառավարության որոշումներ

14 Հոկտեմբերի 2004, 1428 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի N 315 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 31-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում վաճառվող արտադրանքի, ապրանքների և դրանց գների (հասույթի) գրանցման (հաշվառման) մասին» N 315 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

ա) որոշման 2-րդ կետում «հարկային տեսչությունը» բառերը փոխարինել «կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը», իսկ «արդյունաբերության և առևտրի» բառերը` «առևտրի և տնտեսական զարգացման» բառերով.

բ) որոշման 3-րդ և 4-րդ կետերում «տեսչությունը» և «տեսչությանը» բառերը համապատասխանաբար փոխարինել «մարմինը» և «մարմնին» բառերով.

գ) որոշմամբ հաստատված կարգի`

1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սույն կարգի դրույթները տարածվում են Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող և ձեռնարկատիրական գործունեության առարկաներ (արտադրանք, ապրանք) վաճառող (այդ թվում՝ կոմիսիոն հիմունքներով) կազմակերպությունների, այդ թվում՝ օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությունում ստեղծված` առանձնացված ստորաբաժանումների, անհատ ձեռնարկատերերի (այսուհետ՝ տնտեսավարող սուբյեկտներ) վրա, որոնք ունեն ապրանքների անմիջական ցուցադրության և վաճառքի վայր:

Սույն կարգի դրույթները չեն տարածվում ոչ նյութական ակտիվների, անշարժ գույքի, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հրատարակվող թերթերի վաճառքի վրա».

2-րդ կետում` «իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները» բառերը փոխարինել «կազմակերպությունները», իսկ «ձեռներեց» բառը` «ձեռնարկատեր» բառով.

3-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Գրանցման գրքի էջերը համարակալվում, կարվում և կազմվում են, որից հետո տնտեսավարող սուբյեկտն իր հաշվառման վայրի հարկային մարմին է ներկայացնում գրավոր հայտ (համաձայն ձևի)՝ գրանցման գրքի կնքման և համարակալման համար: Հարկային մարմինը հայտն ստանալուց հետո ոչ ուշ, քան 2 աշխատանքային օրվա ընթացքում կնքում և համարակալում է գրանցման գիրքը` դրա վրա փակցնելով հարկային մարմնի տարբերանշանի պատկերով ինքնասոսնձվող դրոշմանիշ:

Կնքված և համարակալված գրանցման գրքերը խիստ հաշվառման փաստաթղթեր են և հերթական համարներով հաշվառվում են հարկային մարմնում».

4-րդ կետում`

առաջին «(կետի)» բառը փոխարինել «(կետի, այդ թվում` նույն հասցեում, դրա մասին նշում կատարելով գրանցման գրքի կազմի վրա)» բառերով,

հանել երկրորդ նախադասությունը.

5-րդ կետում`

առաջին պարբերությունից հանել «տեսչության» բառը,

վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Լրացված-ավարտված գրքում գրանցված, սակայն չիրացված (չվաճառված) արտադրանքի, ապրանքների մնացորդը շարունակվում է հաշվառվել լրացված-ավարտված գրքում՝ մինչև իրացումը (վաճառքը), բացառությամբ գնային փոփոխությամբ պայմանավորված նոր տողից գրանցման դեպքերի:

Մինչև գրանցման գրքի լրանալ-ավարտվելը տնտեսավարող սուբյեկտը սույն կարգի 3-րդ կետով սահմանված կարգով կարող է նոր գրանցման գիրք ներկայացնել հարկային մարմին` կնքման և համարակալման: Նոր գրանցման գրքում գրանցումները կատարվում են հարկային մարմին ներկայացված` լրացված-ավարտված գրանցման գրքի վերջին գրառումից անմիջապես հետո հարկային մարմնի կողմից «Գիրքն ավարտված է» նշումը կատարվելուց և կնքվելուց հետո».

11-րդ կետում`

հանել «տեսչության» բառը,

լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Սույն կետով նախատեսված «Օրական հասույթների գրանցում (հաշվառում)» մասի լրացումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում հսկիչ-դրամարկղային մեքենաների պարտադիր կիրառմամբ դրամական հաշվարկներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտների համար պարտադիր չէ».

13-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ» ենթակետով.

«գ) գրանցման գրքի օրական հասույթների գրանցման մասի լրացումը` բացառությամբ այն դեպքերի, երբ կիրառվում են հսկիչ-դրամարկղային մեքենաներ».

15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«15. Հարկային մարմինը սույն կարգի պահանջների կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն` Հայաստանի Հանրապետությունում ստուգումների բնագավառը կարգավորող օրենսդրությանը համապատասխան».

16-րդ կետից հանել «տեսչության» բառը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: