7 Փետրվարի 2008, 124 - Ն
ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 27-ի N 456-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Աճանանի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում` համաձայն հավելվածի, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից փոխադրել`
1) 2 հեկտար վարելահողը` բնակավայրերի հողերի կատեգորիա, այդ թվում`
1.5 հեկտարը` բնակելի կառուցապատման, իսկ 0.5 հեկտարը` հասարակական կառուցապատման համար.
2) 79.5 հեկտար այլ հողեր` արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա, այդ թվում` 71.7 հեկտարը` ընդերքօգտագործման, իսկ 7.8 հեկտարը` հանքարդյունաբերական պոչամբարի ընդլայնման համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: