14 Հոկտեմբերի 2004, 1427 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի N 314 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 31-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում առաքվող կամ տրամադրվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների գրանցման (հաշվառման) մասին» N 314 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
ա) որոշման 2-րդ կետում «հարկային տեսչությունը» բառերը փոխարինել «կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը» բառերով.
բ) որոշման 3-րդ և 4-րդ կետերում «տեսչությունը» և «տեսչությանը» բառերը համապատասխանաբար փոխարինել «մարմինը» և «մարմնին» բառերով.
գ) որոշմամբ հաստատված կարգի`
1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սույն կարգի դրույթները տարածվում են Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռնարկատիրական գործունեության առարկաներ (արտադրանք, ապրանք) առաքող կամ տրամադրող (այսուհետ՝ առաքող) կամ տեղափոխող կազմակերպությունների, այդ թվում՝ օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությունում ստեղծված` առանձնացված ստորաբաժանումների, անհատ ձեռնարկատերերի (այսուհետ՝ տնտեսավարող սուբյեկտներ) վրա:
Սույն կարգի դրույթները չեն տարածվում բանկերի և վարկային կազմակերպությունների վրա».
2-րդ կետի՝
առաջին պարբերությունում`
«իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները» բառերը փոխարինել «կազմակերպությունները» բառով, իսկ «ձեռներեց» բառը` «ձեռնարկատեր» բառով,
«, ինչպես նաև ապրանքների» բառերը փոխարինել «(ապրանքների)» բառով,
երկրորդ պարբերությունում`
«(նույն տարածքում)» բառերը փոխարինել «(նույն հասցեի տարածքում)» բառերով,
«տեխնիկայի տեղափոխումը» բառերից հետո լրացնել «, տնտեսավարող սուբյեկտների հիմնական միջոցների, փոքրարժեք և արագամաշ առարկաների, բլանկների ու ձևաթղթերի տեղափոխումը» բառերով.
3-րդ կետի`
առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Առաքումների գրանցման գրքի էջերը համարակալվում, կարվում և կազմվում են, որից հետո տնտեսավարող սուբյեկտն իր հաշվառման վայրի հարկային մարմին է ներկայացնում գրավոր հայտ (համաձայն ձևի)՝ առաքումների գրանցման գրքի կնքման ու համարակալման համար: Հարկային մարմինը հայտն ստանալուց հետո ոչ ուշ, քան 2 աշխատանքային օրվա ընթացքում կնքում և համարակալում է առաքումների գրանցման գիրքը՝ դրա վրա փակցնելով հարկային մարմնի տարբերանշանի պատկերով ինքնասոսնձվող դրոշմանիշ:
Տրանսպորտային միջոցներով առևտրական գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների առաքումների գրանցման գրքերը կնքվում և համարակալվում են սույն կետի առաջին պարբերությամբ սահմանված կարգով` հարկային մարմնի ղեկավարի գրավոր թույլտվության հիման վրա:
Կնքված և համարակալված առաքումների գրանցման գրքերը խիստ հաշվառման փաստաթղթեր են և հերթական համարներով հաշվառվում են հարկային մարմնում»,
երկրորդ պարբերությունում «(կետի)» բառը փոխարինել «(կետի, այդ թվում` նույն հասցեում, դրա մասին նշում կատարելով առաքումների գրանցման գրքի կազմի վրա)» բառերով.
4-րդ կետում`
առաջին պարբերությունից հանել «տեսչության» բառը,
լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Մինչև առաքումների գրանցման գրքի լրանալ-ավարտվելը տնտեսավարող սուբյեկտը սույն կարգի 3-րդ կետով սահմանված կարգով կարող է հարկային մարմին ներկայացնել նոր առաքումների գրանցման գիրք` կնքման և համարակալման: Նոր առաքումների գրանցման գրքում գրանցումները կատարվում են հարկային մարմին ներկայացված` լրացված-ավարտված առաքումների գրանցման գրքի վերջին գրառումից անմիջապես հետո հարկային մարմնի կողմից «Գիրքն ավարտված է» նշումը կատարվելուց և կնքվելուց հետո».
5-րդ կետի՝
երրորդ պարբերությունից հանել «առևտրական կետերում սահմանված կարգով գրանցված և տնտեսավարող սուբյեկտի կողմից այլ վաճառքի կետ (այդ թվում՝ ոչ հիմնական) առաքվող, ինչպես նաև» բառերը,
չորրորդ պարբերությունում`
հանել առաջին նախադասությունը,
երկրորդ նախադասությունից հանել «ինչպես գնորդին (սպառողին) առաքվող (որևէ ձևով օտարվող) ապրանքը, այնպես էլ» և «(այդ թվում՝ մաքսային)» բառերը, իսկ պարբերությունը վերջին` «ապրանքը (պատրաստի արտադրանքը)» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև մաքսատուն կամ մաքսային կետ տեղափոխվող կամ ի պահ հանձնվող ապրանքը» բառերով.
11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. Ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող` տեղափոխվող ապրանքների հետ պետք է լինեն համապատասխան հաշիվ-ապրանքագրեր, որոնք պետք է լրացված լինեն սույն կարգի 9-րդ կետին համապատասխան, իսկ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքների համար (եթե ապրանքը գտնվում է մաքսազերծման վայրերից դեպի առաջին նշանակման կետ ճանապարհին)` մաքսային համապատասխան փաստաթղթեր (փոխադրման ամփոփագիր և (կամ) մաքսային հայտարարագիր)».
14-րդ կետում`
«ա» ենթակետը «1-4-րդ» բառերից հետո լրացնել «և 8-րդ» բառերով,
«բ» ենթակետը «սույն կարգի» բառերից հետո լրացնել «3-րդ կետի և» բառերով.
15-րդ կետում`
«ա» ենթակետը «գրանցման գրքի» բառերից հետո լրացնել «1-3-րդ,» բառերով,
«բ» ենթակետում «ձեռներեցի» բառը փոխարինել «ձեռնարկատիրոջ» բառով.
16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«16. Հարկային մարմինը սույն կարգի պահանջների կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն` Հայաստանի Հանրապետությունում ստուգումների բնագավառը կարգավորող օրենսդրությանը համապատասխան».
17-րդ կետից հանել «տեսչության» բառը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: