Կառավարության որոշումներ

7 Փետրվարի 2008, 122 - Ն

ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 4-ի N 941-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Լիճքի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 2.0 հեկտար այլ հողեր փոխադրել էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա՝ հիդրոէլեկտրակայանի և օժանդակ կառույցների շինարարության համար:

2. Գծային ենթակառուցվածքն այլ սեփականության իրավունքի սուբյեկտների հողամասերով անցնելու դեպքում սահմանել սերվիտուտ, ապահովել գետի էկոլոգիական թողքի չափը և ձկնապաշտպան կառույցների համար անհրաժեշտ սպասարկման գոտին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: