Կառավարության որոշումներ

7 Փետրվարի 2008, 119 - Ն

ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2293-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդանի քաղաքային համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում` համաձայն հավելվածի, անտառային հողերից 10.4 հեկտարը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա` ընդերքօգտագործման համար:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: