Կառավարության որոշումներ

14 Հոկտեմբերի 2004, 1413 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի N 473 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 29-ի «Նպաստներ աշխատանքի դիմաց» ծրագրի իրականացման կարգը հաստատելու մասին» N 473 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման 2-րդ կետի «դ» ենթակետում, 4-րդ կետում և որոշմամբ հաստատված կարգի 18-րդ կետում «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն» բառերը` ըստ հոլովառության, փոխարինել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն» բառերով.

բ) որոշմամբ հաստատված կարգում`

3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Ծրագրում ընդգրկվում են`

ա) աշխատանք փնտրող` չզբաղված անձինք,

բ) աշխատանք փնտրող, սակայն հողի սեփականաշնորհումից օգտված լինելու պատճառով զբաղված համարվող անձինք` սույն կարգի 2-րդ կետի «գ» ենթակետում նշված աշխատանքները կատարելու համար»,

121-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«121. Ծրագրերի տևողությունը չպետք է 3 ամսվանից ավելի լինի, ծրագրերը պետք է ավարտվեն մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-ը»,

17-րդ կետում «նախարարին» բառը փոխարինել «նախարարության աշխատակազմին» բառերով,

18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«18. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմը գործակալությունից ամփոփ հայտն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում կազմում և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում վճարման փաստաթղթերը` ըստ գործակալության տարածքային կենտրոնների»,

181-րդ կետը շարադրել հետևյալ խնբագրությամբ.

«181. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը վճարման ենթակա նպաստի գումարը փոխանցում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի անվանմամբ գործակալության տարածքային կենտրոններն սպասարկող Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի տեղական գանձապետական բաժիններում բացված «Նպաստ` աշխատանքի դիմաց» ծրագրի գանձապետական հաշիվներին»,

ուժը կորցրած ճանաչել 19-րդ կետը,

20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«20. Նպաստի գումարները վճարման ծառայություններ մատուցող կազմակերպությանը տրամադրվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի տեղական գանձապետական բաժինների կողմից` կանխիկ դրամի տրամադրման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերին համապատասխան»,

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: