13 Փետրվարի 2008, 140 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 420-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 30-ի «Առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի ընտրության և նրա մոտ բնակչության գրանցման կարգը հաստատելու մասին» N 420-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման N 1 hավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.
2) որոշման 1.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1.1. Հաստատել առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի մոտ գրանցվող բնակչության նվազագույն, օպտիմալ և առավելագույն թույլատրելի թվաքանակները` համաձայն N 2 հավելվածի».
3) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաuտանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի մոտ բնակչության գրանցման տվյալների միասնական, Երևան քաղաքի համայնքային, մարզային ու բժշկական հաստատությունների ավտոմատացված բազաների վարման ու տվյալների փոխանցման կարգը:
3. Սահմանել, որ Հայաuտանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 13-ի N 1533-Ն որոշման հիման վրա փորձարարական հիմունքներով իրականացված առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի ընտրությունը և նրա մոտ բնակչության գրանցումները հիմք են հանդիսանում դրանք առողջության առաջնային պահպանման բժշկի մոտ բնակչության գրանցման տվյալների ավտոմատացված բազայում ներառելու և դրանց հիման վրա պետական ծրագրերով երաշխավորված առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցելու համար:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: