Կառավարության որոշումներ

13 Փետրվարի 2008, 138 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 2052 -Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածը, «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետի «ժզ» ենթակետն ու 18-րդ հոդվածը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 70-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի «Կազմակերպությունների (բացառությամբ բանկերի) դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի) ձևավորման, դեբիտորական ու կրեդիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրսգրման կարգը հաստատելու մասին» N 2052-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

1) որոշման վերնագիրը «(ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԲԱՆԿԵՐԻ» բառերից հետո լրացնել «ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ)» բառերով.

2) որոշման 1-ին կետը «(բացառությամբ բանկերի» բառերից հետո լրացնել

«և ապահովագրական ընկերությունների)» բառերով.

3) որոշման հավելվածի վերնագիրը «(ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԲԱՆԿԵՐԻ» բառերից հետո լրացնել «ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ)» բառերով.

4) որոշման հավելվածի 2-րդ կետը «(բացառությամբ բանկերի» բառերից հետո լրացնել «և ապահովագրական ընկերությունների)» բառերով.

5) որոշման հավելվածի ձևի վերնագիրը «(ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԲԱՆԿԵՐԻ» բառերից հետո լրացնել «ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ)» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: